211652_close_icon
views-count14424 դիտում article-date 11:46 29-10-2020

Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչից հետո Էրդողանի կնոջը թանկարժեք Hermes պայուսակը բուռն քննարկումների առիթ է տվել

[url=https://www.tert.am/am/news/2020/10/29/emine-erdogan/3429875?fbclid=IwAR0GL0sM_2VvW8fR_K5dh9yIcrzzuRhROS7rpC-L4cgT1nqwQ4RhGqvLa84]Tert.am[/url]-ը գրում է. Թուրքիայում սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են երկրի առաջին տիկին Էմինե Էրդողանին ֆրանսիական Hermes ապրանքանիշի 50 000 դոլար արժողությամբ պայուսակ օգտագործելու համար, գրում է ahvalnews.com կայքը։ «Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոկոտի մասին կոչերից հետո ակնկալում ենք, որ Էմինե Էրդողանը Թաքսիմ հրապարակում կայրի ֆրանսիական արտադրության իր պայուսակները»,-իր թվիթերյան էջում գրել է թուրք օգտատերերից մեկը։ Հայտնի է, որ նմանատիպ հայտարարություններին արձագանքել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը նշել է, որ առաջին տիկինն առաջինը պետք է բոյկոտի ֆրանսիական ապրանքները։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանխոսնակն էլ ի պատասխան հայտարարել է, որ նման հորդորը «կնոջ նկատմամբ բռնության օրինակ» է: Հայտնի է, որ թուրք-ֆրանսիական հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին նախագահ Էրդողանը կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները:

Նմանատիպ նյութեր