Ադրբեջանի ՊՍԾ-ում Սիրիայից վարձկան գրոհայինների առկայության մասին ևս մեկ ապացույց. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/10/27/1147084/?fbclid=IwAR1NfUwUVNuTc8uX_cgU7uHM0j-dFeYwwlFp6PI-tEWewsTBp14xCyxFxlQ]Aravot.am[/url]-ը գրում է. Ներկայացնում ենք Ադրբեջանում Սիրիայից վարձկանների և դրանց՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) մեջ ընդգրկելու մասին ևս մեկ ապացույց: Idlib Post-ում հրապարակած լուսանկարում պատկերված են զինված մարդիկ՝ Ադրբեջանի ՊՍԾ համազգեստներով։
Ըստ աղբյուրի՝ Սիրիայից վարձկաններ են:
Նկարներում երևում է, որ նրանք սափրված չեն, ինչը վկայում է այն մասին, որ ՊՍԾ ծառայողներ չեն։ Դատելով լուսանկարից՝ դրանք արվել են ՊՍԾ զորամասում, քանի որ հետևում երևում է ՊՍԾ-ին բնորոշ պատի ստենդ: Ավելին` հենց այդ ստենդից նախկինում ցուցադրվել էր ՊՍԾ Հորադիզի սահմանապահ զորամասի մասին հեռուստառեպորտաժներում։ Աջ կողմում ՊՍԾ համազգեստով Սիրիայից վարձկաններն են:
Ձախում՝ ՊՍԾ Հորադիզի զորամասի պատի ստենդը:
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2020/10/27/1147084/?fbclid=IwAR1NfUwUVNuTc8uX_cgU7uHM0j-dFeYwwlFp6PI-tEWewsTBp14xCyxFxlQ]սկզբնաղբյուր [/url]կայքում: