2267 դիտում
22:43 01-10-2019
Վահե Էնֆիաջյանը ՍԾՏՀ ԽՎ-ում խոսել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայության մասին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանն ամփոփել է սեպտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնության, Սոչի քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները:
Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ վեհաժողովի աշխատանքների ընթացքում քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Փոխնախագահն իր ելույթում անդրադարձել է մեր երկրի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայությանը, որը խոչընդոտ է հանդիսանում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի բնականոն զարգացման համար: «Սեւծովյան ավազանի երկրներն ունեն մեծ ներուժ, որը ճիշտ ու գրագետ օգտագործելու դեպքում, հնարավոր է իրագործել եւ մասնակիցը դառնալ տնտեսական մեծ ու նոր նախագծերի»,- նշել է Վահե Էնֆիաջյանը:
Վեհաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվել են ճանպարհների արդյունավետ զարգացման քաղաքական բաղադրիչները, դրանց կարեւորությունն ու օրենսդրական հարթակներում ակտիվ շփումները:
Նմանատիպ նյութեր
6001 դիտում
13:13 30-10-2017
Գագիկ Մինասյանը քննադատել է ՍԾՏՀ որևէ անդամ պետության կողմից մեկ այլ ՍԾՏՀ անդամ պետության տնտեսական շրջափակումը
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին