211652_close_icon
views-count8997 դիտում article-date 17:22 27-10-2020

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» նախաձեռնության առաջին ցուցանիշները՝ աջակցության և բարձր վստահության մասին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, զորավիգ լինելով սահմանին կանգնած զինվորին, և բոլորիս առաջնային խնդիրը համարելով առավել ուժեղ, պաշտպանված Հայաստան ու Արցախ ունենալը, ի թիվս այլ միջոցառումների, այս նպատակին ուղղված քաղաքականությունն արտահայտել է նաև նոր պրոդուկտներ մշակելիս: «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդի առաջին ցուցանիշներն իսկ խոսում են Հայրենիքին աջակցելու և Բանկի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակի մասին: Հիշեցնենք, որ ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդ՝ հաճախորդներն աջակցում են նաև մեր Հայրենիքին, քանի որ ներդրված ավանդի գումարի 1%-ի չափով, Բանկն, իր սեփական միջոցների հաշվին, գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին: Եվ ահա առաջին արդյունքները, բոլորովին վերջերս գործարկված «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից փոխանցվել է 1.353.824 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հիմնադրամին՝ 676.912 ՀՀ դրամ: Մշտապես տանելով հաճախորդների նկատմամբ թափանցիկ քաղաքականություն՝ առաջիկայում ևս պարբերաբար կներկայացնենք #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդի ներդրումների արդյունքում սահմանին կանգնած զինվորին աջակցող հիմնադրամներին փոխանցված արդյունքները: Վստահ ենք, որ դրանք գրանցելու են շարունակական աճ: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ավանդատուներին մեր Պետությանն ու հայրենակիցներին մշտապես աջակցելու, հայրենանվեր սկզբունքներին հավատարիմ լինելու և մեզ վստահելու համար:  Նախաձեռնությունը շարունակվում է և յուրաքանչյուր անձ կարող է աջակցել մեր հայրենիքին՝ ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակը: #Հաղթելու- ենք Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր