211652_close_icon
views-count2398 դիտում article-date 11:36 27-10-2020

ԱՄՆ-ում հայ երիտասարդները հացադուլ են հայտարարել` ի նշան բողոքի Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ հայ երիտասարդության ֆեդերացիան հացադուլ է հայտարարել` որպես բողոքի նշան Արցախի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի դեմ: Ակցիայի մասնակիցները պահանջում են ճանաչել Արցախը եւ պատժամիջոցներ կիրառել Բաքվի եւ Անկարայի դեմ: «Մենք կանգ չենք առնի, քանի դեռ այս բռնակալ կառավարությունները եւ նրանց ղեկավարները չեն դադարեցրել իրենց ագրեսիան: Հայ ժողովուրդը կանգ չի առնի»,- նշվում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջին հրապարակված հաղորդագրության մեջ: Մասնակիցները նաեւ բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի հյուպատոսության դիմաց: «Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը չի ճանաչվել եւ մեր ժողովուրդը չի ապրում հետապնդումների մշտական ​​սպառնալիքի տակ»,- ասել են նրանք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր