1259 դիտում
16:00 24-12-2022
Լյուքսեմբուրգի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել ԵԽ-ի առջև՝ պահանջելով կոնկրետ գործողություններ Ադրբեջանի ագրեսիայի դեմ
Լյուքսեմբուրգի հայ համայնքը դեկտեմբերի 24-ին բողոքի ակցիա է անցկացրել Եվրախորհրդարանի շենքի առջև՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», բողոքի ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին չարձագանքելու ու լռություն պահպանելու համար:
Լյուքսեմբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ Սուրբ Ծննդյան մոտենալուն զուգընթաց ճանապարհի փակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում սուպերմարկետների դատարկմանը և հիվանդանոցներում վիրահատությունների հետաձգմանը:
«Այս շրջափակման վերջնական նպատակը էթնիկ զտումն է, եւ դրա հետ չի կարելի համակերպվել: Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք կոնկրետ գործողություններ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիայի դեմ»,- հայտարարել է Լյուքսեմբուրգի Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար, իրավաբան Ֆրանսի Դերդերյանը, որը բողոքի ակցիա էր կազմակերպել:
Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը միացել է ցուցարարների կոչերին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բոլոր հնարավոր երկկողմ, եռակողմ և բազմակողմ պարտավորությունների, միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է։

Նմանատիպ նյութեր
1324 դիտում
19:38 24-12-2022
Լյուքսեմբուրգի հայ համայնքը ակցիա է իրականացրել ԵԽ-ի առաջ
5385 դիտում
09:53 28-02-2018
Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1021 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
862 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր