211652_close_icon
views-count463533 դիտում article-date 19:53 24-10-2020

Արաբկիրի նախկին թաղապետը, ով նաև Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի պատվավոր քաղաքացի է, պատերազմի առաջին իսկ օրվանից գտնվում է առաջնագծում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ոսոխը հարձակվեց Արցախի վրա, իսկ հետո սկսեցին ռմբակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտը և բազմաթիվ այլ բնակավայրեր, մեծ ավիրուծությունների նաև Մարտունի քաղաքը: Պատերազմի առաջին իսկ օրվանից Արցախի Հանրապետություն կամավոր մեկնել է նաև Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը: Վերջինս իր ընկերների հետ պարբերաբար վերադառնում է Երևան, որտեղից էլ առաջին անհրաժեշտության ապրանքներ է տեղափոխում Արցախ, այդ թվում՝ Մարտունի: Նա հանդիսանում է Մարտունի քաղաքի պատվավոր քաղաքացի: Հրայր Անտոնյանը Մարտունիում եղել է նույնիսկ ռմբակոծությունների ամենաթեժ պահերին, սակայն դա չի խանգարում նրան նույն նվիրվածությամբ կատարել իր աշխատանքը ի շահ Արցախի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր