Մերօրյա հերոսներ. ՊԲ-ն պարգևատրման է ներկայացրել մի խումբ զինծառայողների
Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ [b]Ալեքսեյ Կամոյի Դավթյանը[/b] կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Մարտական անչափ բարդ իրավիճակում, թշնամական մեկական տանկ խոցելու համար, «Արիության համար» մեդալներով կպարգևատրվեն կրտսեր սերժանտ [b]Ռոման Վոլոդյայի Հակոբջանյանը[/b], սերժանտ [b]Հենրիկ Դավիթի Թորոսյանը[/b], ավագ լեյտենանտ [b]Կարեն Վիտալիի Սահակյանը[/b]:
Նույն կարգի խրախուսանքի են ներկայացվել նաև շարքայիններ [b]Զոհրաբ Սպարտակի Հովհաննիսյանն[/b] ու [b]Էդգար Արտեմի Մամիկոնյանը[/b], կրտսեր սերժանտ [b]Արման Գնելի Պառավյանը[/b]՝ ներդաշնակ ու համարձակ գործողությունների շնորհիվ թշնամու տանկը շարքից հանելու համար:
Հրետանային մարտկոց ու կայանքներ խոցելու համար էլ մայոր [b]Արտակ Յուրիի Դադամյանը[/b], կապիտան [b]Զորի Արմիկի Բադունցը[/b], ավագ լեյտենանտ [b]Սասուն Դավիթի Ասրյանը[/b], կապիտան [b]Գևորգ Սերգեյի Պողոսյանը[/b], կապիտան [b]Կամո Սլավիկի Պետրոսյանն[/b] ու ավագ լեյտենանտ [b]Գասպար Ռազմիկի Օհանյանը[/b] կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով:
Տղաները շարունակում են նշաձողային նոր բարձունքներ սահմանել մարտական ամենաբարդ իրավիճակներում և օր-օրի հարստացնել մեր հերոսամարտի տարեգրության էջերը:
Փա՛ռք նորօրյա մեր հերոսներին: