8798 դիտում
14:50 15-11-2017
«Արցախյան հերոսներից` մերօրյա հերոսներ». ուսանողները հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին
Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում Ճարտարապետների միությունում նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ «Արցախյան հերոսներից` մերօրյա հերոսներ» համերգային ծրագիրը։
Միջոցառումն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողական խորհրդի կողմից:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովի «Արարա» պարային անսամբլը, երաժշտական խմբակը և լարային քառյակը: Ուսանողները վերհիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներին, իսկ ազգային երգն ու պարն ամբողջացրին երեկոն։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, պրոֆեսորադասախոսական կազմը և այլք:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, շնորհավորելով ուսանողներին Ուսանողության համաշխարհային օրվա առիթով, նշեց. «Ողջունում եմ այն ուսանողներին, ովքեր չեն մոռանում մեր հերոսներին, չեն մոռանում մեր հերոսների ընտանիքներին։ Շնորհակալություն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Հայրենիքի խաղաղության և շնորհակալություն ուսանողական խորհրդին, որ մեր միջոցառումների շրջանակներում նման ծրագրով հանդես եկավ, քանի որ առանց մեր բանակի, առանց մեր հերոսների երիտասարդական տոներն ամբողջական չէին լինի»։
Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանն էլ հավաստիացրեց, որ պատրաստակամ են այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնց արդյունքում ուսանողները հնարավորություն կունենան ինքնադրսևորվելու և մեկ այլ ասպարեզում իրենք իրենց ճանաչելու։ Երիտասարդներին շնորհավորելով՝ Հովսեփ Հովեյանը նշեց. «Ցանկանում եմ՝ միշտ լինեք երիտասարդ թե՛ հոգով, թե՛ մարմնով, իսկ ուսանողությունը, իմացե՛ք, շարունակական գործընթաց է և միայն բուհի պատերով չի սահմանափակվում»:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին