211652_close_icon
views-count25542 դիտում article-date 00:41 04-08-2016

Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը իրականացրեց <<Մերօրյա հերոսներ>> ծրագիրը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում իրականացրել ենք <<Մերօրյա հերոսներ>> ծրագիրը: Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ԵՈՒՀԿ) անդամները, վերջին խորհրդի նիստի ժամանակ քննարկելով 2016 թվականի տարեկան ռազմավարական պլանը, ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակների սահմանի լարվածությունը, միևնույն ժամանակ խիստ կարևորելով հայ զինվորի ազգասեր և հայրենասեր գործը, որոշեցին 2016 թվականի օգոստոս ամսին նախաձեռնել «Մերօրյա հերոսները» խորագրով հայրենասիրական ծրագիրը: Խորհրդի նիստին մասնակցում էին ԵՈՒՀԿ-ի խորհրդի անդամները, ինչպես նաև ողջ ակտիվ երիտասարդական խումբը: Միաժամանակ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը քննարկվեց նաև ԵՈՒՀԿ-ի հերթական զորամասեր այցելությունների ժամանակ, երբ ԵՈՒՀԿ-ն իր քաղաքացիական պարտքն էր կատարում Հայաստանի Հանրապետության սահմանը պահող հայ զինվորի հանդեպ և հերթական օգնությունն էր ուղարկել առաջնագիծ: Քննարկման ժամանակ միաձայն որոշվեց ծրագիրն իրականացնել երկու փուլով, որից մեկը՝ 02,08.2016 թվականին իրականացվեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ հաշվի անելով Գյումրու առանձնահատկությունները և այն փաստը, որ Գյումրին այսօր փայլում է ո՛չ միայն իր մշակութային, մարզական ու երիտասարդական նախաձեռնություններով, այլև այն արդեն հայտնի դարձավ իր հայրենասեր և մեծ պատվախնդրություն ու եռանդ ունեցող հայորդիներով: Չարենցավանից ժամանած մշակութային երիտասարդական խումբը զինվորների մարտական ոգին բարձր պահելու, նրանց քաջալերելու, ինչպես նաև հասարակության հետ կապն ամրապնդելու նպատակով կազմակերպեց ազգագրական և հայրենասիրական համարներով մշակութային ծրագիր: Միջոցառմանը մասնակցեցին նաև հենց զինծառայողները իրենց երգ ու պարով: Համերգային ծրագրի ավարտին զինվորներին հանձնվեցին նվերներ (հագուստ, հիգիենայի պարագաներ, գրքեր): Մշակութային միջոցառումը զուգորդվեց բրեյն-ռինգ ինտելեկտուալ խաղով: Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը շնորհակալություն են հայտնում ՀՀ Պաշտպանության նախարարության՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը աջակցություն ցուցաբերելու համար: Ունեցան կայացած և հագեցած օր... Լուսանկարները՝ Սևակ Վարդանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր