211652_close_icon
views-count52751 դիտում article-date 13:40 23-10-2020

Զոհված 19-ամյա Դավիթն այդպես էլ չհասցրեց կարդալ ընկերուհու գիրքը՝ իրենց սիրո մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. lurer.com

Դավիթն աննկարագրելի ուժեղ էր, երազկոտ ու նվիրվող, անգամ այն ժամանակ, երբ վստահ էր, որ դիմացինը չարաշահում է իր բարությունը: Ինձ միշտ ասում էր, որ դա իրեն շատ է խանգարում: Այս մասին [url=https://lurer.com/?p=390988&l=am%2F&fbclid=IwAR0jbEwr560Os5JWDH99KFRKDyy_P2Zn2qcq9Q5RqCcZakSVkgSXpwkmgtk]ԼՈՒՐԵՐ.com[/url]-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Գևորգյանի ընկերուհին՝ Մերի Անդրասյանը: Դավիթը Երևանից էր, 19 տարեկան: Սովորում էր Բլեյանի դպրոցում, 2019-ին ավարտել է ու զորակոչվել բանակ: Ընկերուհին ասում է, որ կյանքին սիրահարված Դավիթը շատ հայրենասեր էր, ամբողջ Հայաստանով շրջագայել էր, իրեն էլ խոստացել էր վերադառնալուն պես միասին ևս մեկ անգամ բացահայտել Հայաստանը: «Իր մայրիկն իր գործերն արդեն տարել էր համալսարան, բայց Դավիթը միշտ ասում էր՝ «Ես պետք է վերադառնամ ու աշխատեմ, այդպես ավելի շատ կկարողանամ ստեղծել»: Խոհարար էր Դավիթը ու իր մոտ շատ լավ էր ստացվում պատրաստելը: Միշտ ասում էր՝ «Ցանկացած աշխատանքի պատրաստ եմ»»,- նշում է Մերին: Դավիթն ու Մերին աշխատել են նույն վայրում, մոտավորապես մեկ տարի մտերիմ ընկերներ են եղել, հետո զգացել են, որ իրենց մեջ եղածն ավելին է, քան պարզապես ընկերական շփումը: «19 տարեկան էր Դավիթը, բայց իրականում շատ բան էր հասցրել անել: 16 տարեկանից աշխատում էր. ոչ թե դրա կարիքն ուներ, այլ ուղղակի ստեղծող էր շատ: Նույնիսկ նպատակ ենք ունեցել մեկնել Չինաստան, գումար աշխատել ու հետ գալ»,- ասում է Մերին, ապա խոստովանում՝ Դավիթը շատ էր սիրում Հայաստանը, ես՝ այդքան էլ չէ: Երևանյան փողոցները Մերիին հիշեցնում են Դավիթին. միասին հաճախ էին զբոսնում: Մերին ասում է՝ Դավիթը տարբերվում էր ընկերներից, հատկապես, մտածելակերպի տեսանկյունից: Սկզբում նրանք դեմ են եղել Դավիթի ու Մերիի շփմանը, բայց քանի որ Դավիթը վստահ է եղել իր որոշման մեջ՝ ընդունել են. «Դեմ լինելու այլ պատճառ կար, բայց նաև տարիքային տարբերությունն էր: Մեծ լինելով Դավիթից՝ չէի զգում այդ տարբերությունը, որովհետև ինքն այնքան ուժեղ էր, ու այն մարդն էր, ում ուսին կարողանում էի հանգիստ դնել գլուխս ու գիտեի, որ ինքը միշտ կհասկանա ինձ»: Մանամասները՝ սկզբնաղբյուր [url=https://lurer.com/?p=390988&l=am%2F&fbclid=IwAR0jbEwr560Os5JWDH99KFRKDyy_P2Zn2qcq9Q5RqCcZakSVkgSXpwkmgtk]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր