211652_close_icon
views-count9534 դիտում article-date 23:28 22-10-2020

Գլուխներդ միշտ բարձր, Հայոց Մայրե՛ր. Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը կգլխավորի նոր կազմավորվող կամավորական ջոկատը

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. «Հարգելի հրազդանցիներ Թշնամու կողմից մեզ պարտադրված պատերազմում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև վերջնական հաղթանակ։ Այս օրհասական պահին կարևոր է բոլորիս համախմբումն ու միասնական պայքարը։ Հրազդանի համայնքապետարանում արդեն իսկ մեկնարկել և ընթանում է կամավորական ջոկատի կազմավորման գործընթացը։ Նոր կազմավորվող կամավորական ջոկատը գլխավորելու եմ ես։ Բոլոր այն անձիք, ովքեր պատրաստակամ են միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, խնդրում և կոչ եմ անում դիմել Հրազդանի համայնքապետարան՝ կամավորական ջոկատին անդամակցելու համար։ Հայրենիքն այսօր, առավել քան երբևէ, ունի բոլորիս աջակցության կարիքը։ Հաղթանակն անկասկած մերն է լինելու։ Գլուխներդ միշտ բարձր, Հայոց Մայրեր…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարգելի հրազդանցիներ Թշնամու կողմից մեզ պարտադրված պատերազմում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև վերջնական...

Опубликовано Սևակ Միքայելյան/Sevak Mikayelyan Четверг, 22 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր