211652_close_icon
views-count162123 դիտում article-date 20:08 22-10-2020

Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. Փարպի գյուղի ընտանեկան գերեզմանոցում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածքով 36-ամյա տղամարդու դի. հայտնաբերվել է նաև ատրճանակ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 20-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ստացված ահազանգի փաստով: Ժամը 17: 30-ի սահմաններում հիվանդանոցից տեղեկացվել է, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Փարպի գյուղի գերեզմանոցներ, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի: Դեպքի վայր ժամանած քննչական խումբը պարզել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 36-ամյա Ա. Ա.-ն է, ում դին գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է գերեզմանատան՝ իրեն պատկանող ընտանեկան գերեզմանոցում: Քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է նաև ատրճանակ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և դատաձգաբանական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր