ՈւԵՖԱ-ն արգելեց իր հովանու տակ ընթացող մրցաշարերի անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում
ՈւԵՖԱ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է իր հովանու ներքո անցկացվող ակումբային եւ հավաքականների մրցաշարերի հանդիպումների անցկացումը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նման որոշման պատճառը ՝ Արցախում ընթացող ռազմական գործողություններն են։
Երկու երկրների ֆուտբոլային ֆեդերացիաներն իրենց թիմերի տնային հանդիպումների համար պետք է ներկայացնեն այլընտրանքային մրցավայր։
ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ հետևելու է իրադարձությունների հետագա ընթացքին:
Հավելենք, որ այս որոշումը չի վերաբերում հաջորդ ամռանը Բաքվում նախատեսված Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումներին։