1425 դիտում
16:26 19-06-2015
Եվրագավաթների մրցաշարերի վիճակահանությունը՝ հունիսի 22-ին
Հունիսի 22-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի կունենա 2015/2016թթ. ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի մրցաշարերի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կմեկնարկի որակավորման առաջին փուլից, որտեղ նրա հնարավոր մրցակիցներն են Ուելսի «Նյու Սեյնթսը», էստոնական «Լևադիան», Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոման», հյուսիսիռլանդական «Քրուզեյդերսը», Ֆարերյան կղզիրների չեմպիոն «Բ-36» թիմը, Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնը» և «Ֆոլգորեն» Սան Մարինոյից:
Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 7-ին և 8-ին:
Եվրոպայի լիգայի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Երևանի «Ուլիսը», Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Ալաշկերտը», որոնք նույնպես կմեկնարկեն որակավորման առաջին փուլից: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 9-ին:
Նմանատիպ նյութեր
8596 դիտում
17:24 11-12-2017
ՊՍԺ-«Ռեալ» սուպերդիմակայություն. Եվրագավաթների վիճակահանության արդյունքները
2499 դիտում
12:58 10-05-2019
Պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթների եզրափակիչներում կխաղան մեկ երկրի 4 ակումբ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
627 դիտում
19:53 01-04-2020
ՈւԵՖԱ-ն եվրագավաթների վերսկսումը հետաձգեց անորոշ ժամանակով
Այս բաժնից
754 դիտում
21:32 19-04-2024
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
3967 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
904 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը