Այժմ կարող ենք կենտրոնանալ մյուս մրցաշարերի վրա. Կասիլյաս
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Լիվերպուլ»-ի նկատմամբ տարած հաղթանակը: Նշենք, որ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ «Արքայական ակումբը» իր տեղը ապահովեց փլեյ-օֆֆ փուլում:
«Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք, քանի որ հիմա կարող ենք կենտրոնանալ մյուս մրցաշարերի վրա: «Լիվերպուլ»-ի դեմ բարդ խաղ ստացվեց, սակայն մենք կարողացանք նվազագույն հաշվով հաղթանակ տոնել: Մեզ անհրաժեշտ է շարունակել նույն ոգեշնչությամբ: Մենք պետք է ձգտենք պահպանել մեր լավ մարզավիճակը»,-նշել է Կասիլյասը: