211652_close_icon
views-count2318 դիտում article-date 16:11 21-10-2020

Մահացել է Տ․ Եղիշե ավագ քահանա Սարգսյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին, կյանքի 91-րդ տարում, վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիցագույն սպասավորներից Արժանապատիվ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը։ Հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ցավակցությունն է բերում բազմավաստակ Տեր Հոր զավակներին, հարազատներին ու մերձավորներին։ Հոգևոր ասպարեզ մուտք գործելով 1945 թվականին՝ լուսահոգի Տեր Եղիշեն տարբեր հանձնառություններ է ստանձնել Եկեղեցու կյանքում՝ շուրջ յոթ տասնամյակ իր անխոնջ ծառայությունը բերելով մեր ժողովրդին։ Երկար տարիներ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը նաև իր հովվական փորձառությունն ու գիտելիքները ծառայեցրել է եկեղեցականաց նոր սերնդի պատրաստության կարևոր առաքելությանը Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնում։

Նմանատիպ նյութեր