211652_close_icon

Երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը

views-count3811 դիտում article-date 14:36 02-05-2025
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո ի Տեր ննջեց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը:

Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ից սկսված։ Հոգեհանգստյան կարգը կկատարվի ժամը 18:00-ին։

Վերջին օծումը կկատարվի մայիսի 4-ին՝ ժամը 11-ին՝ հընթացս Սուրբ Պատարագի, նույն եկեղեցում։

Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի:

Նմանատիպ նյութեր