16330 դիտում
00:53 21-10-2020
Զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը, տեղեկանում ենք Մնջախաղի թատրոնի ֆեյսբուքյան էջից:
«Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։ Հոգիդ Լույսի մեջ՝ սիրելի եղբայր»,- ասված է հրապարակման մեջ:
Հովհաննես Հաջինյանը ծնվել է 1981թ. ապրիլի 10-ին, Երևանում: 2003թ. եղել է «Միմ Ստուդիո» թատերախմբի համահիմնադիրը, որի շրջանակներում մասնակցել է մի շարք փառատոների, մրցույթների և արժանացել մրցանակների: 2013թ.-ից աշխատում էր Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` որպես մնջախաղաց-դերասան:
Նմանատիպ նյութեր
7661 դիտում
18:22 18-10-2017
Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի Տյումենում կայանալիք 9-րդ երիտասարդական թատերական փառատոնին
Այս բաժնից
766 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
493 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը