Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հովսեփ Շահինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հովսեփ Շահինյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: