«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է ընդունել օրենք «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին»: Օրենքի ընդունման դեպքում Եվրասիական միության անդամ հանդիսացող երկրներից Հայաստան ներմուծված և Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում ներմուծողն ազատվում է ավելացված արժեքի, ակցիզային և բնապահպանական հարկ վճարելու պարտավորությունից:
Բազմաթիվ բարերարներ են վերջին շրջանում բախվում նման խնդրի, երբ Հայաստան ուղարկվող հումանիտար օգնությունը անհրաժեշտ է լինում մաքսազերծել, և այդ հարցը լուծվում է անհատական միջնորդությունների արդյունքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]