2134 դիտում
08:51 20-10-2020
Ինչ է լինելու արդեն ներկրված թուրքական ապրանքի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առաջարկով թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավոր է արգելվելու Հայաստանի Հանրապետությունում՝ նախնական վեց ամիս ժամկետով: Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 31-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այս արգելքը տարածվելու է վերջնական սպառման ապրանքների, այսինքն՝ պատրաստի արտադրանքի վրա, որն էլ գնում է վերջնական սպառման: ՀՀ փոխվարչապետը դժվարացավ ասել, թե ինչպես է կազմակերպվելու արդեն Հայաստան ներմուծված ապրանքների իրացումը, եթե արդեն այն Հայաստանում է: «Այն ապրանքը, որն արդեն ներմուծված է, ներմուծված է, այստեղ արդեն իրացման գործընթացների հետ գործ ունենք, որը հիմա չեմ կարող ասել՝ ինչ բնույթ կստանա, բայց դա իրավական գործընթաց չէ, այլ բոյկոտ է: Այստեղ կդժվարանամ հիմա հստակ պատասխան տալ, թե ինչ կլինի ապագայում: Ընդհանրապես, որոշումը դեկտեմբերի 31-ից է ուժի մեջ մտնելու, այս պահին ներկրված ապրանքներն այլևս ներկրված են, բայց սպառման և օտարման գործընթացների հետ կապված թե ինչ է տեղի ունենում, ճիշտն ասած, դա մի քիչ արդեն էմոցիոնալ հարթության խնդիր է: Չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա այդ դեպքերում»,- հայտարարեց փոխվարչապետը։
Միևնույն ժամանակ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այս հարցով գործարարների հետ թերևս քննարկում չի ունեցել: «Բայց անպայման կկազմակերպենք մինչև տարեվերջ միջոցառումներ, որպեսզի գործարարները հնարավորություն ունենան նոր գործարար կապերի, նոր շուկաների հետ կապված իրենց վերադասավորումներն իրականացնել: Առնվազն ԵԱՏՄ անդամ երկրների հետ նախնական քննարկումներ եղել են, և կարծում եմ՝ նման միջոցառումներ կկազմակերպենք մինչև տարեվերջ: Եթե պանդեմիան չխանգարեր, ապա ավելի արագ կկազմակերպեինք»,- հավելեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներմուծումն, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 268.1 մլն դոլար։ Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (21.6 մլն դոլար)»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4903 դիտում
10:16 18-05-2016
Ներկրված թուրքական լոլիկը չի մաքսազերծվել. պետբյուջե չի վճարվել 14,7 մլն դրամ մաքսատուրք. «Հայկական ժամանակ»
7017 դիտում
09:01 09-08-2019
Մաքսայինում գործում են «կարգոները», որոնց համար ապրանքի հարկման մեխանիզմն այլ է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1651 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»