Արցախի կանայք ու երեխաները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց. Shantnews.am
Արցախի կանայք ու երեխաները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, այդ մասին հայտնուն է [url=https://www.shantnews.am/news/view/785926.html]Shantnews.am[/url]-ը։
Տարբեր վանկարկումներով դիմում են ՄԱԿ-ին, որ կանգնեցնի պատերազմը, եվրոպական երկրները ճանաչեն ազատ Արցախը և դատապարտեն ադրբեջանաթուրքական ագրեսիան: Նրանք վեր են պարզել բազմաթիվ պաստառներ, որոնց վրա դարձյալ կոչերն են ու արցախյան իրականությունը: Հավաքվածները պահանջում են, որ կազմակերպության երևանյան գրասենյակից ներկայացուցիչ իջնի և պատասխանի իրենց հարցերին: Հակառակ դեպքում ստիպված են պատնեշներ հաղթահարել և գրասենյակ մտնել:
[img]https://st0.shamshyan.com/editor/0283427001603093636325459.png[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0552372001603093670508838.png[/img]