211652_close_icon
views-count9665 դիտում article-date 23:43 18-10-2020

«Ղարաբաղ. Սև օրեր». Life.ru-ի նկարահանող խումբը վավերագրական ֆիլմ է պատրաստել պատերազմի կիզակետում գտնվող Ստեփանակերտից. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

«Ղարաբաղում արկեր են պայթում և մարդիկ են մահանում, հարյուրավոր մարդիկ ստիպված են լքել իրենց տները». Life.ru լրատվական պորտալը վավերագրական ֆիլմ է պատրաստել Արցախում ընթացող պատերազմի մասին: Այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայերի միության ֆեյսբուքյան էջը: «Մեր նկարահանող խումբն Արցախում է եղել ամենադժվար օրերին, երբ մայրաքաղաք Ստեփանակերտը գտնվել է մշտական հրթիռակոծության տակ: Այդ օրերը բնակիչների համար կարելի է անվանել սև օրեր»,- հայտնել են պորտակի թղթակիցները: Հատուկ թղթակից Արտուր Մատվեևը հենց դեպքի վայրում նկարահանումներ է կատարել՝ ցույց տալով այն ամենն, ինչ տեղի է ունենում վերջին շաբաթներին Ստեփանակերտում. հրթիռային հարվածներ մայրուղու ուղղությամբ, ռմբակոծություն քաղաքի կենտրոնում, օդային տագնապի ազդանշաններ, մինչդեռ քաղաքի բնակիչները հույսով սպասում են ապաստարաններում: Բացի այդ, ֆիլմում տեղ է գտել Ռուսաստանից ինքնաթիռով Արցախ մեկնող հայերի թռիչքը, հայտնում է [url=https://https://www.tert.am/am/news/2020/10/18/artsakh-film/3423055]Tert.am[/url]-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր