211652_close_icon
views-count1143 դիտում article-date 21:32 01-11-2020

«Միասնական մարմին». դերասանուհի Տատյանա Սպիվակովան կարճամետրաժ ֆիլմ է պատրաստել Արցախի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Ռուս դերասանուհի Տատյանա Սպիվակովան, որը նշանավոր մշակութային գործիչներ խմբավար, ջութակահար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրն է, կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել Արցախի մասին, որը ստացել է «Միասնական մարմին» անվանումը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/01/spivakova/3432370]Tert.am[/url]-ը: «Երբ ես երկու տարի առաջ այցելեցի Արցախ, հողում, որը տատիկս ժամանակին ստիպված էր լքել կյանքեր փրկելու համար, հանդիպեցի տեղի բնակիչներից մեկին, մի տղամարդու, որը պատերազմի երեխաներից էր: Նա արդեն զինվոր էր դեռ 5 տարեկանից և պաշտպանում էր իր ընտանիքը 1993թ.-ին: Նա երբեք չի ցանկացել լքել իր տունը և երբեք չի լքի»,- պատմում է դերասանուհին: Ֆիլմում նա մտորում է. «Դժվար է հավատալ, որ այն, ինչի համար պայքարում ենք, թույլ չտալն է, որ մեր հողը փոքրանա, թույլ չտալն է, որ մեր եղբայրները մահանան, չվերանա մանկության իրական նշանակությունը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր