211652_close_icon
views-count3955 դիտում article-date 14:24 17-10-2020

Մենք չունենք զիջելու հայրենիք. պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է Արցախ

Հայաստանի Հանրապետության ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է Արցախ: [url=https://armenpress.am/arm/news/1031881.html] «Արմենպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ մենակ չի մեկնում: «Տեղում կերևա, թե ով ուր է գնալու: Կարծում եմ՝ անվտանգ չէ այս մասին մանրամասներ ներկայացնելը: Հնարավոր է՝ խնամենք վիրավորներին: Հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց նա: Ավելի վաղ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել էր. «Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու համար դիմիր քո զինկոմիսարիատ և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։ Մենք գնացինք, մենք զիջելու հայրենիք չունենք: Լավ մնացեք, թիկունքն ամուր կպահեք, սիրում եմ բոլորիդ»,-շեշտել է նա ու օգտագործել #հաղթելուենք հեշթեգը:

Նմանատիպ նյութեր