49655 դիտում
20:44 16-10-2020
Թորոսգյուղի նահատակված զինվորը 4 եղբայր ունի․ նրանցից մեկն էլ պատերազմի դաշտում է՝ որպես բժիշկ. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/10/16/1144140/?fbclid=IwAR0waFActwoq8D1m3iMJwver8h4-O2-P_DD6Vp0H-3e5LWARtVcsfgfgqks]Aravot.am[/url]-ը գրում է. Արցախի դեմ սկսված ահաբեկչական պատերազմում նահատակվել է Շիրակի մարզի Թորոսգյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Արման Յուրիկի Գրիգորյանը: Նա Շիրակի պետական համալսարանի սոցիալական բաժնի ուսանող էր․1-ին կուրսի 1-ին կիսամյակի ավարտին զորակոչվել էր Հայոց Բանակ։ Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց նրա ազգական Մերի Աղաբաբյանը, Արմանը Գրիգորյանների բազմազավակ ընտանիքի 5 որդիներից մեկն էր, նա դեկտեմբերին դառնալու էր 19 տարեկան։ Նրա ավագ եղբայրը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող է, համաճարակի տարածվելուն պես կամավոր աշխատում էր հիվանդանոցներում, պատերազմի սկսվելուց հետո էլ մասնակցում է վիրավոր զինծառայողների տեղափոխման ու բուժման աշխատանքներին։
Արմանը ավարտել էր Թորոսգյուղի միջնակարգ դպրոցը, հաճախել է Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, նաև՝ «Ընտանիք» կենտրոն։ Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը Արմանին բնութագրում է որպես կեսուրախ, համարձակ, հնարամիտ, նախաձեռնող երիտասարդի։ Այս ծանր օրերին, երբ փոխտնօրենը անփորձանք ծառայություն է մաղթել նրան, ասել՝ շնորհակալ ու պարտական ենք ձեզ, Արմանը պատասխանել է՝ մեծ բան չենք անում։ Սա եղել է նրանց վերջին նամակագրությունը։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/16/1144140/?fbclid=IwAR0waFActwoq8D1m3iMJwver8h4-O2-P_DD6Vp0H-3e5LWARtVcsfgfgqks]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
349 դիտում
19:21 21-05-2024
ԱՄՆ Խաղաղության կորպուսի գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
334 դիտում
19:08 21-05-2024
Ժաննա Անդրեասյանը Կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով
370 դիտում
18:54 21-05-2024
Սիմոնյանը Ուկրաինայի Ռադայի նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային վիճակը