50688 դիտում
08:57 15-10-2020
Մոսկվայի ու Անկարայի տարաձայնությունները՝ Արցախի հարցում․ «Ամերիկայի ձայն»
ԼՂ հակամարտության շուրջ զարգացումներին ակտիվորեն մասնակցում են տարածաշրջանային տերությունները: Թուրքիան բաց աջակցում է Բաքվին, իսկ Մոսկվան ձգտում է, պահպանելով չեզոքությունը, կողմերին ստիպել դադարեցնել կրակը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5622157.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հոկտեմբերի 14-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ու Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցը: Սա Պուտինի ու Էրդողանի առաջին երկխոսություն է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկումից ի վեր: Կողմերը մանրամասն քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը։ Կրեմլի հաղորդման համաձայն ՌԴ նախագահ Պուտինը իր թուրք գործընկերոջը հայտնել է իր լուրջ մտահոգությունը ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավման վերաբերյալ:
Երկրի ղեկավարները կարևորել են հոկտեմբերի 10-ին մարդասիրական հրադադար հաստատելու մասին՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը և հանդես եկել հակամարտության քաղաքական կարգավորումն ակտիվացնելու օգտին՝ Մինսկի խմբի առաջարկների հիման վրա, տեղեկացնում է Կրեմլի մամլո հաղոդագրությունը:
Թուրքական կողմի նման դրսևրումը, սակայն, հակասում է նախօրեին վերջին շրջանում Անկարայի հնչեցվող հայտարարություններին, ըստ որի՝ Թուրքիան քննադատում էր Մինսկի խմբի ձևաչափը և դրա ներքո բանակցությունների հետագա անցկացումը՝ առաջարկելով բանակցային նոր ձևաչափերի ձևավորում իր մասնակցությամբ:
American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով այսօր Անկարան փորձում է մարտահրավեր նետել Մոսկվային Հարավային Կովկասում:
«Ակնհայտ է, որ դա ազդարարում է, որ այն ջերմ հարաբերությունները , որ ունեին նախագահներ Պուտինն ու Էրդողանը սկսել են վատթարանալ: Դեռևս պարզ չէ, թե արդյոք հակազդումը կլինի Հարավային Կովկասում կամ ընդհանրապես Կովկասում: Դա կարող է լինել Սիրիայում կամ Լիբիայում, որտեղ ռուսներն ու թուրքերը հակադիր կողմերում են»,- նշում է Ռուբինը:
Ղարաբաղյան հակամարտութայն հարցում Մոսկվային ու Անկարայի միջև անհամաձայնությունների մասին հայտնել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը մատնանշել է Մոսկվայի բացասական վերաբերմունքը հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհին, որի օգտին են խոսում Անկարան և Բաքուն: «Մենք համաձայն չենք Թուրքիայի կողմից հնչեցրած դիրքորոշման հետ, որը մի քանի անգամ հայտնել է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Մենք չենք կարող կիսել այն պնդումները, որ գոյություն ունի և ընդունելի է հակամարտության ռազմական լուծում»,- հայտնել է Լավրովը:
Վերլուծաբան Լորենս Բրոերսն ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումները տեղի են ունենում ընդհանուր աշխարհում ժողովրդավարական և ազատական համակարգերի անկման ֆոնին: Միաբևեռ համակարգի վերացումը, ըստ նրա, հանգեցնում է տարածաշրջանային տերությունների կողմից ավելի ակտիվ ու հավակնոտ քաղաքականության: Բրոերսի կարծիքով այսօր Թուրքիան վարձահատույց է լինում Հարավային Կովկասում Ռուսաստանից մերձավորարևելյան ներգրավվածության համար: Ըստ նրա՝ ՌԴ-ը կաշկանդված է մի կողմից Մինսկի խմբի նկատմամբ ունեցած իր պարտավորություններով, մյուս կողմից այն բազմակողմ միջնորդական ջանքերով, ուր, ըստ նրա, նա ունի ոչ ֆորմալ առաջնորդի դերակատարում:
«Այդ պարագայում Մոսկվան պետք է համագործակցի եվրոատլանտյան այլ դերակատարների հետ, որոնց հետ նա բախվում է մի շարք այլ հարցերի շուրջ: Այլընտրանքը Թուրքիայի հետ որոշակի համաձայնության գալն է, ինչպես դա արվել է ՌԴ-ի կողմից Մերձավոր Արևելքում: Կան շատ ենթադրություններ, որ հենց դա է ցանկանում Թուրքիան այս համատեքստում»,- ասում Բրոերսը:
Չնայած Մոսկվայի ու Արևմուտքի միջև բարդ հարաբերությունների, վերլուծաբան Մայքլ Ռուբինը շեշտում է, որ ղարաբաղյան հարցում Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքերը համընկնում են, հատկապես վերջին զարգացումների համատեքստում, երբ թե Մոսկվան և թե Վաշինգտոնը իրենց մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտությունում սիրիացի զինյալների ներգրավման հարցի շուրջ:
«ԱՄՆ և ՌԴ խորապես մտահոգված են Թուրքիայի կողմից այստեղ սիրիացի զինյալների ներգրավման առումով: Պետք չէ դրանց ուղակի զինյալներ կոչել: Հաճախ ականատես ենք դառնում, որ Թուրքիան օգտագործում է սիրիացի ջիհադիստներին, որոնց մի մասը կապված է այն խմբավորումների հետ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, առնչվում են Ալ Քայիդայի կամ անգամ Իսլամական պետության հետ: Սա չափազանց մտահոգիչ է, որի շուրջ մտահոգությունը կիսում են թե Մոսկվան և թե Վաշինգտոնը»,- ասել է Ռուբինը:
Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ զրույցում արձանագրել է Թուրքիայի ներգավվածության փաստը Ադրբեջանի կողքին՝ հորդորելով երրորդ ուժերին զերծ մնալ հակամարտությանը ներգրավվելուց, որն, ըստ պետքարտուղարի, կշարունակի խնդիրներ ստեղծել տարածաշրջանում:
Նմանատիպ նյութեր
1240 դիտում
09:30 22-07-2023
Մոսկվայի ու Անկարայի միջև տարաձայնությունները խորացան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո․ «Ամերիկայի ձայն»
3887 դիտում
10:38 11-12-2020
Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները ԼՂ հակամարտության համատեքստում․ «Ամերիկայի ձայն»
2615 դիտում
12:22 02-02-2016
Թեհրանի ու Անկարայի միջև գազի սակագնի վերաբերյալ դատն ավարտվել է հօգուտ Անկարայի
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»