2874 դիտում
21:33 12-10-2020
Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի թիրախավորումը
Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Արցախի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարում մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացում:
Որպես Ղազանչեցոց եկեղեցական համալիր հայտնի տաճարը կառուցվել է 19-րդ դարում, ապա վերակառուցվել 1990-ականներին՝ պատերազմից հետո, և դարձել տարածաշրջանի վերածննդի խորհրդանիշ:
«Ամբողջ աշխարհում ծավալած մեր գործունեության միջոցով ականատես ենք եղել, թե մշակութային ժառանգության ոչնչացումն ինչպիսի անդառնալի կորուստ է ինչպես տեղական համայնքների, այնպես էլ համաշխարհային պատմության տեսակետից, քանի որ ընդմիշտ խզում է մեր կապերը անցյալի հետ` վերքեր հասցնելով ժողովուրդների ինքնությանը:
Ուստի, մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ մշակութային ժառանգության վայրերը որևէ կերպ թիրախավորելուց: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը հավատարիմ է բոլոր համայնքների հետ համագործակցելու միջոցով համայն աշխարհում մեր ընդհանուր պատմությունը պահպանելու իր առաքելությանը»,- նշված է հայտարարությունում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
3783 դիտում
20:03 08-10-2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը
41360 դիտում
13:26 14-11-2020
Ադրբեջանցիները պղծել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը