211652_close_icon
views-count2939 դիտում article-date 15:03 23-08-2017

ՀՀ և արտերկրի ՌՈՒՀ-երի շրջանավարտները «Եռաբլուր»-ում հարգել են հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների հիշատակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումների շրջանակներում ՌՈՒՀ-երի շրջանավարտներն օգոստոսի 23-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հերոսացած հայորդիների հիշատակին: Նույն օրը նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ինչպես նաև հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Ավարտական միջոցառումների շրջանակներում օգոստոսի 23-ի երեկոյան ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները «Գաֆեսճյան» քանդակների պուրակում («Կասկադ» համալիր) կմասնակցեն «Ռեինկարնացիա» խմբի համերգին: Օգոստոսի 24-ին ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները կհյուրընկալվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր