211652_close_icon
views-count2075 դիտում article-date 15:44 10-10-2020

Սակրավորները վնասազերծում են Ստեփանակերտում հրթիռակոծությունից հետո առկա չպայթած զենք-զինամթերքը

Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ավելի քան տասն օր հրթիռակոծությունից հետո դեռևս բազմաթիվ չպայթած զենք-զինամթերք կա: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Վերջին օրերի հրթիռակոծությունից հետո մայրաքաղաքում դեռևս կան բազմաթիվ չպայթած զենք-զինամթերքներ: ԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն իրականացնում են վնասազերծման աշխատանքներ: Պայթյուն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»,-հայտնում են Արցախի ԱԻ պետծառայությունից:

Նմանատիպ նյութեր