211652_close_icon
views-count49168 դիտում article-date 22:50 09-10-2020

Ղարաբաղյան հարցի շուրջ Մոսկվայում գրեթե 5 ժամ ընթացող բանակցություններն ընդհատվել են կարճ ժամանակով

[url=https://news.am/arm/news/607124.html]News.am[/url]-ը գրում է. Մոսկվայում արդեն գրեթե հինգ ժամ ընթանում են բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյխուն Բայրամովի միջեւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ: Համաձայն միջոցառումը լուսաբանող ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ բանակցություններն ընդհատվել են կարճ ժամանակով. Ադրբեջանի պատվիրակությունը լքել է բանակցությունների սենյակը: Լրագրողների առաջարկով՝ Ջեյխուն Բայրամովի դեսպանը գնացել է դեսնապատուն անհրաժեշտ զանգերը կատարելու համար: Առաջիկայում բանակցությունները կվերականգնվեն: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում ղարաբաղյան հակամարտության գոտում, հումանիտար նկատառումներից ելնելով՝ զոհվածների դիերն ու գերիներին փոխանակելու նպատակով: Ռուսաստանի ԱԳՆ միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները»,-նշված է ՌԴ նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր