Սաադաթ Քադիրովան հեռացվել է ՏԱՍՍ-ից` հեռուստաեթերում Շուշիի տաճարի և զուգարանի միջև զուգահեռներ անցկացնելու համար. Ռուսաստանի հայերի միություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՏԱՍՍ-ը բարձրունքի վրա է. Սաադաթ Քադիրովան ազատվել է ՏԱՍՍ-ի` դիվանագիտական կառույցների հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնից: Հիմա նա ոչ ոք է եւ անունն է ոչինչ: Չնայած, հաշվի առնելով, որ նա բացահայտորեն Ռուսաստանի դեմ է հանդես գալիս, արդար կլիներ զրկել նրան նաեւ Ռուսաստանի քաղաքացիությունից»,- ասվում է ՌՀՄ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
Նշենք, որ Քադիրովային զբաղեցրած պաշտոնից հեռացման պահանջով միջնորդություն էր ստեղծվել:
Հիշեցնենք, որ Սաադաթ Քադիրովան «Ռոսիա 24»-ի եթերում արդարացնում էր հարձակումները Շուշիի եկեղեցու վրա, որի արդյունքում ռուս լրագրողներ էին վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նա հիշեցրել էր Պուտինի խոսքերը` «զուգարաններում ահաբեկիչներին սպանելու» մասին, և ասել, որ եկեղեցու ուղղությամբ հարվածների պահին զինվորականներն աղոթում էին եկեղեցում, իսկ նրանք բռնազավթողներ են, ուստի եկեղեցու ռմբակոծությունն արդարացված էր...»` փաստացի զուգահեռ անցկացնելով տաճարի և զուգարանի միջև:
Հաղորդման մանրամասները՝ տեսանյութում: