211652_close_icon
views-count192 դիտում article-date 10:42 09-10-2020

Ինֆորմացիոն պատերազմի մեջ են ներգրավված բազմաթիվ մասնագետներ․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին ինֆորմացիոն պատերազմի մեջ են ներգրավված բազմաթիվ մասնագետներ‚ որոնք կազմակերպում և իրականացնում են ամենատարբեր աշխատանքներ։ Նրանցից շատերին հանրությունը չգիտի‚ քանի որ լուռ ու աննկատ իրենց գործն են անում։ Ի դեպ‚ նրանցից շատերը հրաժարվեցին հարցազրույց տալուց ու ներկայացնելուց իրենց աշխատանքը՝ նախընտրելով ստվերում մնալ։ Նշենք‚ որ վերջին երկու շաբաթների ընթացքում ֆեյսբուքացված Հայաստանի սոցիալական մեդիայում նկատվեց օգտատերերի զանգվածային հոսք դեպի թվիթեր‚ որտեղ միահամուռ տարածում են Հայաստանի պաշտոնական տեսակետը։ Սոցիալական մեդիայում նույնպես պատերազմ է՝ հակառակորդի ապատեղեկատվության‚ կեղծ հաշիվների դեմ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր