211652_close_icon
views-count65728 դիտում article-date 18:24 08-10-2020

Նրան նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը. Արթուր Վանեցյանը` Արգիշտի Քյարամյանի մասին. Armeniasputnik.am

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնից ազատման հարցը։ Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը։ Նա նման կարծիք է հայտնել[url=https://armeniasputnik.am/armenia/20201008/24817572/nran-nshanakely-sparnaliqer-azgayin-anvtangutyany-vanecyany-qyaramyani-masin.html] Sputnik Արմենիայի[/url] հետ զրույցում։ «Հենց սկզբից եմ ասել, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը սպառնալիք է ազգային անվտանգությանը»,–ասաց Վանեցյանը։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Միքայել Համբարձումյանը։

Նմանատիպ նյութեր