Մխիթարյանը մարզում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին, որն այս օրերին Երևանում նախապատրաստվում է Վրաստանի ու Էստոնիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի խաղերին:
ՀՖՖ մամուլի ծառայությւնը հայտնել է, որ Հենրիխը առաջին մարզումն է անցկացրել թիմին միանալուց հետո:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Հայաստանի և Ալբանիայի հավաքականների միջև հոկտեմբերի 7-ին Երևանում նախատեսված ընկերական հանդիպումը չեղարկվել էր՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում կմրցի Վրաստանի թիմի հետ, իսկ 3 օր անց կհյուրընկալվի էստոնացիներին: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Հայաստան - Վրաստան հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում: