ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Լենդոն Դոնովանը իր վերջին խաղն է անցկարել ազգային թիմի կազմում: Էկվադորի հետ կայացած ընկերական խաղից հետո հանրահայտ ամերկկացի խաղացողը հրաժեշտ է տվել իր խաղընկերներին և երկրպագուներին:
32-ամյա հարձակվողը փոխարինվել է խաղի 40-րդ րոպեին: Վերոնշյալ խաղը Դոնովանի համար ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձավ 157-րդը:
Հարկ է նշել, որ Դոնովանը 57 գոլով համարվում է ԱՄՆ հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: