211652_close_icon
views-count1571 դիտում article-date 14:00 11-10-2014

Աշխարհի առաջնությունից հետո Սուարեսը իր առաջին խաղն է անցկացրել Ուրուգվայի հավաքականի կազմում

2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո Լուիս Սուարեսը իր առաջին խաղն է անցկացրել Ուրուգվայի հավաքականի կազմում: Հարավամերիկացին մասնակցել է Սաուդյան Արաբիայի հետ կայացած ընկերական հանդիպանը, որը ավարտվել է 1:1 հաշվով: Նշենք, որ Սուարեսը որակազրկվել էր այն բանից հետո, երբ 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում կծել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը: Դրանից հետո ՖԻՖԱ-ն խիստ պատժամիջոց էր կիրառել ուրուգվայցու նկատմամբ: Սուարեսը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ը իրավունք չունի մասնակցել պաշտոնական խաղերին:

Նմանատիպ նյութեր