211652_close_icon
views-count2586 դիտում article-date 17:55 04-09-2021

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում կանցկացնի 90-րդ հանդիպումը

Աշխարհի առաջնության որակավորման փուլի Գերմանիա-Հայաստան խաղում խաղադաշտ դուրս գալու դեպքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի կազմում կանցկացնի 90-րդ հանդիպումը:
 
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
 
ՀՖՖ-ն նաև հայտնում է, որ Գերմանիայի դեմ խաղում խաղադաշտ դուրս գալու դեպքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը կանցկացնի իր 40-րդ հանդիպումը:
 
Մխիթարյանը հավաքականում խփել է 30, իսկ Բարսեղյանը` 8 գնդակ:
 
Հենրիխ Մխիթարյանն ու Տիգրան Բարսեղյանն այս պահի դրությամբ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մեջ երկու լավագույն ռմբարկուներն են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր