12788 դիտում
14:17 07-10-2020
Հայկական կողմը կոչ է արել Իրանին թույլ չտալ ադրբեջանական ուժերին հատել Արաքսը. News.am
Հայկական կողմը կոչով դիմել է Իրանին` թույլ չտալ ադրբեջանական ուժերին հատել սահմանային Արաքս գետը: Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/606572.html]News.am[/url]-ը։
Նրա խոսքով` մարտերը շարունակվել են անցած գիշեր եւ այսօր առավոտյան: Մարտերի ընթացքում թշնամին փորձել է ուժ կուտակել Արաքսի հովտում եւ անցնել հարձակման: Հետախուզությունը ժամանակին բացահայտել է հակառակորդի գործողությունները, եւ ճշգրիտ հրթիռային հարված է հասցվել:
Չեզոքացվել է լավ զինված երեք բրիգադ, ամբողջ խմբավորումը ոչնչացվել է: Հակառակորդը տասնյակ դիակներ եւ մեծ թվով զրահամեքենաներ է թողել մարտի դաշտում, այդ թվում` չվնասված: Ինչպես նշեց Հովհաննիսյանը, ադրբեջանական ստորաբաժանումները փորձում են օգտվել Արաքս սահմանամերձ գետից, այդ կապակցությամբ հայկական կողմն Իրանին կոչ է արել թույլ չտալ ադրբեջանական ուժերին հատել գետը:
Հովհաննիսյանը հայտնել է, որ եղել են նաեւ այլ դիպուկ հարվածներ, այդ թվում` նավթամթերքի բազայի ուղղությամբ: Դրա կողքին զորամասն էր, ոչնչացվել է հակառակորդի շուրջ 200 զինվոր:
Հայկական ուժերը բարելավել են իրենց դիրքերը հյուսիսային ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, մարտերը շարունակվում են: Միաժամանակ, հակառակորդը շարունակում է գնդակոծել Ստեփանակերտը եւ Արցախի այլ բնակավայրեր: «Մեր զինված ուժերը դժվարին մարտերում վստահ հաղթանակներ են տանում` չնայած նրան, որ հակառակորդը մեծ ուժեր է ներգրավում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
3844 դիտում
14:49 26-09-2015
ՖԻՖԱ-ն Իսպանիային կոչ է արել թույլ չտալ Արդա Թուրանին խաղալ «Բարսելոնայի» կազմում
5302 դիտում
19:02 25-04-2021
Անդրանիկ Հովհաննիսյան. Սյունիքում հայկական կողմը ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
4570 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
880 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին