Քրդերը կոչ են արել միջազգային հանրությանը միջոցառումներ ձեռնարկել. թույլ չտալ Աֆրինում Թուրքիայի նոր ռազմական օպերացիան
Քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել, որպեզի թուրքական իշխանությունները Սիրիայի Աֆրին շրջանում ռազմական նոր օպերացիա չանցկացնեն, հաղորդում է Tass-ը։
«Աֆրինը չի մնա միայնակ։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ստանձնել Աֆրինի ավելի քան 1 միլիոն բնակիչների անվտանգության պատասխանատվությունը»,-մեջբերում է Reuters գործակալությունը կուսակցության տարածած հաղորդագրությունը։
Հիշեցնենք, որ Թորքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 15-ին հայտարարեց, որ ցանկացած պահի թուրքական զորքը կարող է օպերացիա սկսել Աֆրինում։