211652_close_icon
views-count8727 դիտում article-date 13:18 06-10-2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. «Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում են պաշտպանության նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղելու նման գործունեությամբ, իսկ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր