211652_close_icon
views-count2075 դիտում article-date 22:27 15-12-2016

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև[b] զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ[/b]: Մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, և՛ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, և՛ Բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` [b]հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:[/b] Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել http://mtdc1234-001-site1.ftempurl.com հղմամբ: Հարցերի, ինչպես նաև ռեզյումեների ուղարկման համար գործում է նաև էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝+374 10 294416:

Նմանատիպ նյութեր