ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները ԼՂ հարցով հայտարարություն են պատրաստում. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաղորդել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հարցով: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
«Իհարկե, հարկավոր է մտածել ոչ միայն հայտարարությունների, այլև կոնկրետ քայլերի մասին, որոնք հարկավոր է ձեռնարկել արյունահեղությունը դադարեցնելու և իրավիճակը բանակցությունների հուն վերադարձնելու համար», – նշել է Լավրովը Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի անդամների հետ հանդիպման ժամանակ: