Նորանշանակ նախարարները ներկայացվեցին աշխատակազմերին. ԿԳ ներկա և նախկին նախարարները միասին եկան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկայացրել է Դաշնակցության նորանշանակ նախարարներին` Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին և Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև ստորագրվեց քաղաքական համագործակցության հուշագիր, որի շրջանակներում նշված 3 պորտֆելները տրվեցին Դաշնակցությանը:
Ըստ որում, Կրթության և գիտության՝ արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանն ու նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը միասին ժամանեցին նախարարության շենք: