211652_close_icon

Լևոն Քոչարյանը՝ ԱԺ պատգամավո՞ր. Փաստաբանները հայտարարություն են պատրաստում

views-count1396 դիտում article-date 17:37 03-11-2023
Լևոն Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատը ստանձնելու հարցի շուրջ փաստաբանական խումբը առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ: Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքից մի քանի  թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է։

Այսօր ավելի վաղ դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նոյեմբերի 2-ին ԿԸՀ է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:

Նշենք, որ ցուցակում Լևոն Քոչարյանը 50-րդն է, Գերասիմ Վարդանյանը՝ 49-րդը։ 48-րդ տեղում Անժելա Նալբանդյանն է «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից, որի կուսակցությունը ավելի վաղ հայտարարել է «Հայաստան» դաշինքից դուրս գալու մասին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմեն Չարչյանը հայտարարել էր, որ վայր է դնում մանդատը։

Նմանատիպ նյութեր