29970 դիտում
23:40 04-10-2020
«Արցախին մեր օգնությունն է պետք, ոչ թե ցույցերը». Արա Աբրահամյանը դիմել է հանրահավաքներ կազմակերպել ցանկացողներին. Tert.am
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ցույցեր կազմակերպելու փոխարեն օգնել հերոսական Արցախին ինչով հնարավոր է, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/04/abrahamyan/3413679]Tert.am[/url]-ը:
«Սիրելի հայրենակիցներ, վտանգավոր իրողությունները, որոնք տեղի են ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան իսլամիստ ջիհադականների զանգվածային մասնակցությամբ հարձակվել են Արցախի խաղաղ բնակչության դեմ, անտարբեր չեն թողել և ոչ մի հայի:
Արցախում այսօր որոշվում է ոչ միայն ղարաբաղցիների ճակատագիրը: Դա մենք հասկանում ենք, դա հասկանում և մեզ աջակցում են Ռուսաստանի ողջամիտ ուժերը: Միասին մենք անում ենք ամեն ինչ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում հերոսական Արցախին օգնելու համար և կարծում ենք, որ մեր գլխավոր նպատակը պատերազմն ու արյունահեղությունը կանգնեցնել է:
Մոսկվայում անցկացրած ոչ մի ցույց չի լուծի այս հարցը: Ընդհակառակը, այստեղ նման ակցիաների կազմակերպիչները մեր դեմ կտրամադրեն մեր բարեկամներին և մեզ հետ համակարծիք մարդկանց:
Ուզում եք հերոս դառնալ, Արցախը սպասում է ձեզ: Ուզում եք օգնել Արցախին, եկեք ՌԴ-ում հայերի միության կենտրոն: Մեզ պետք են ուղղաթիռներ, միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք վարձատրել ձեզ՝ ձեր աշխատանքի համար, որպեսզի ցանկության դեպքում այդ գումարն ուղարկեք Արցախի օգնության հիմնադրամին:
Կա ևս մեկ «ճակատ», որտեղ այսօր առանց կանոնների պատերազմ է վարվում: Տեղեկատվական պատերազմ: Ուզում եք օգնել Արցախին՝ մնալով տանը, ապա տարածեք սոցցանցերում ճշմարտությունը այս ոչ հավասար պայքարի մասին, այս սուրբ պատերազմի մասին: Ճշմարտությունը հրապարակեք Ղարաբաղի պատմության մասին:
Պատերազմի մեկնարկի երկրորդ օրը, երբ զրուցում էի Արցախի ղեկավարության հետ և հարցրի՝ ինչի կարիք ունեն նրանք առաջին հերթին, որպես պատասխան լսեցի. «Բոլորին հասցրեք ճշմարտությունը մեր մասին»:
Հուսով եմ, որ այդպես կանեն մեր բոլոր հայրենակիցները, հատկապես ցույցերի կազմակերպիչները»,- ասվում է Արա Աբրահամյանի հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1509 դիտում
13:18 17-12-2022
Արցախին մեր օգնությունն է պետք. Հրանտ Թոխատյանը դիմել է արտերկրում ապրող ընկերներին, ծանոթներին
2120 դիտում
13:31 28-09-2020
Արծրուն Հովհաննիսյանը կամավորագրվել ցանկացողներին հորդորեց դիմել իրենց զինկոմիսարիատներ
1601 դիտում
13:59 18-11-2020
Խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ. «Իմ քայլը» դիմել է հանրահավաք անցկացնել ցանկացողներին
Այս բաժնից
1060 դիտում
22:08 18-11-2024
Մոլդովայի ներքին գործերի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին
1393 դիտում
21:12 18-11-2024
Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տրվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար
1048 դիտում
20:57 18-11-2024
Զուրաբիշվիլին իշխանություններին նոր ընտրությունների կոչ է արել