1667 դիտում
13:59 18-11-2020
Խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ. «Իմ քայլը» դիմել է հանրահավաք անցկացնել ցանկացողներին
«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ, համացանցից տեղեկացանք, որ առաջնագծից վերադարձած զինծառայողներ, կամավորներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներ, պայմանավորված ներքաղաքական վերջին զարգացումներով, ի աջակցություն ՀՀ իշխանությունների՝ այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված վտանգները՝ խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ:
Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքին ցուցաբերած հերոսական աջակցության համար եւ վստահեցնում ենք, որ ամենօրյա մեր աշխատանքով կարդարացնենք այն: Գիտակցելով ստեղծված իրավիճակը ու դրանում նաեւ մեր պատասխանատվությունը՝ խնդրում ենք միասին լծվել համախմբման եւ մեր ամբողջ ներուժը հայրենիքի վերակառուցմանն ուղղված գործին»:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/18/1171092/]Հիշեցնենք[/url], որ ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ի աջակցություն վարչապետի և իշխանությունների հանրահավաք կազմակերպել ցանկացող քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ որևէ հանրահավաք կազմակերպելուց:
Նմանատիպ նյութեր
6182 դիտում
15:15 16-07-2020
Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել. Արծրուն Հովհաննիսյան
2189 դիտում
13:31 28-09-2020
Արծրուն Հովհաննիսյանը կամավորագրվել ցանկացողներին հորդորեց դիմել իրենց զինկոմիսարիատներ
Այս բաժնից
391 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
517 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
955 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը