211652_close_icon
views-count1512 դիտում article-date 13:18 17-12-2022

Արցախին մեր օգնությունն է պետք. Հրանտ Թոխատյանը դիմել է արտերկրում ապրող ընկերներին, ծանոթներին

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը Արցախի ու Արցախում ապրող ժողովրդի կողքին կանգնելու խնդրանքով դիմել է արտերկրում ապրող իր ընկերներին, ծանոթներին։

«Այսօր իմ հայրենիքում շատ դժվար վիճակ է, հատկապես՝ Արցախում, Արցախը շրջափակված է, եթե անգամ շրջափակումից դուրս գա, պետք չէ հանգստանալ, դա դեռ հաղթանակ չէ։ Դա փոքր քայլ է դեպի այդ հաղթանակը, որովհետեւ ես վստահ չեմ, որ այդ նույն բանը չի կրկնվի վաղը եւ մենք չենք կանգի հումանիտար աղետի առջեւ։

Պետք է համախմբվենք, կանգնենք Արցախում ապրող ժողովրդի կողքին։ Պետք է բոլոր դռները թակենք, բոլոր ուղղություններով բարձրաձայնենք, խոսենք, գոռանք. Արցախին մեր օգնությունն է պետք»,– համացանցում տարածած տեսանյութում՝ հայտարարել է Հրանտ Թոխատյանը։

Նա շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին, ընդգծել, որ նրանք իրենց գործն արել են, ժամանակն է եկել, որ ժողովուրդն էլ գործի։

«Աստված տա, որ Արցախը հետագայում շրջափակման մեջ չհայտնվի, բայց քանի դեռ  մեր կողքին Ադրբեջան կա, միշտ էլ շրջափակման մեջ ընկնելու վտանգը կա։ Պետք է պատրաստ լինենք հաջորդ շրջափակմանը»,– ասել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր