211652_close_icon
views-count30845 դիտում article-date 18:41 04-10-2020

Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ. Tert.am

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ քննարկելով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/04/minister-co-chair/3413557]Tert.am[/url]-ը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: «Նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս համանախագահին տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության էսկալացիայի մասին»,- ասել են ադրբեջանական գերատեսչությունից: Ռուս դիվանագետն, իր հերթին, լուրջ մտահոգություն է հայտնել աճող լարվածությամբ և ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր